Ճանաչողական այց-հանդիպումներ մայրաքաղաքում և Գյումրիում

Աննա Կոստանյան 30.03.2023 - 16:10
30.03.2023 - 16:10 դիտում

Ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ծառայողները և «Դինամո» ՄՀԿ-ի աշխատակիցները մարտի 27-ին և 28-ին Երևանում և Գյումրիում անցկացրեցին ճանաչողական այց-հանդիպում։
Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարությամբ իրականացված այց-հանդիպումը կարևոր և հետաքրքիր էր առաջատար մարզիչների և մարզիկների, ինչպես նաև 14 և բարձր տարիքի անչափահասների համար։ Նրանք տեղեկացան տարբեր մարզաձևերի, դրանցով զբաղվելու կարևորության, ինչպես նաև ներգրավվեցին Երևանում և Գյումրիում «Դինամո» մարզական կազմակերպությունում գործող անվճար խմբակների պարապմունքերին։
Մայրաքաղաքում և Գյումրիում կազմակերպված հանդիպումններին մասնակցող 70-ից ավելի անչափահասներ մարզական կենտրոններում ոչ միայն ծանոթացան տարբեր մարզաձևերի, ներգրավվեցին պարապմունքներին, նաև որոշեցին դառնալ այդ մեծ ընտանիքի անդամ։
Միջոցառմանը մասնակից անչափահասներից երկուսը մասնակցեցին «Դինամո» ՄՀԿ-ի և «Լիդեր Սպորտ» հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած Հայաստանի բազկամարտի բաց առաջնությանը և նվաճեցին մրցանակային տեղեր։ ՆԳՆ ոստիկանության ղեկավարությունը նրանց պարգևատրեց մեդալով և պատվոգրով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ