Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի. իսպանացի պատգամավոր

24.04.2022 - 17:56 դիտում

Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմես Ռեինոն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունն իր բռնությամբ խորտակել է հնագույն մշակույթ, որը միշտ կարողացել է ներդաշնակորեն գոյակցել այլ մշակույթների հետ:

Սպանություններ, տեղահանություն, հալածանքներ: Ճանաչե՛ք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի նման բան երբեք չկրկնվի»,- Twitter-ի իր էջում գրել է պատգամավորը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ