Ղրիմում զինամթերքի պահեստում խոշոր պայթյունի պատճառով 2000 մարդ է տարհանվել

Աստղիկ Խաչատրյան 16.08.2022 - 11:13
16.08.2022 - 11:13 դիտում

Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկի գյուղական բնակավայրից մոտ երկու հազար բնակիչ է տարհանվել զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով։ Այս մասին հայտնել են բնակավայրի իշխանությունները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք տարհանում ենք բնակիչներին, մոտ երկու հազար արդեն տարհանվել է»,- ասել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։

Նրա խոսքով՝ բնակավայրի մոտ պայթյունները դեռ շարունակվում են։

Թերակղզում զինամթերքի պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 16-ի առավոտյան։ Մոտակա գյուղի բնակիչներին տարհանում են։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ