Ղրիմի Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Աննա Կոստանյան 9.08.2022 - 20:14
9.08.2022 - 20:14 դիտում

Ղրիմի Նովոֆյոդորովկա շրջանում գտնվող Սակի աերոդրոմի տարածքում ավիացիոն զինամթերք է պայթել՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, ապա հավելել, որ ռազմական տեխնիկան չի վնասվել:

Ղրիմի առողջապահական գերատեսչությունից էլ հայտնել են հինգ վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երկրամասի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն էլ հայտնել է մեկ զոհի մասին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ