Ղրիմի կամուրջի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ

8.10.2022 - 16:10 դիտում

Ղրիմի կամուրջի վրա բեռնատարի պայթեցման հետևանքով զոհվել է 3 մարդ․ ինչպես տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեն։

«Ենթադրաբար, զոհվածները մարդատար մեքենայի մեջ գտնված քաղաքացիներն են, որոնք անցնելիս են եղել պայթած բեռնատարի կողքով։ Այս պահի դրությամբ ջրից դուրս են բերվել զոհերի մարմինները՝ մեկ կին, մեկ տղամարդ, նրանց ինքնությունը ճշտվում է»,-ասված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ բեռնատարը, ըստ փաստաթղթերի, պատկանում է Կուբանի բնակչի։ Քննիչներն այս պահին ուսումնասիրում են, թե ինչ երթուղով է այն անցել, իսկ նրա բնակության վայրում խուզարկություն է իրականացվում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ