Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ. Զելենսկի

8.04.2023 - 14:42 դիտում

Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողության տակ, դրան այլընտրանք չկա՝ ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Ղրիմի ապաօկուպացիան անհրաժեշտ է աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի կանոնադրության վրա»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան հայտարարել էր, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով:

«Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին, և երբ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք դիվանագիտական նոր էջ կբացենք, բայց դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- նշել է Սիբիգան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ