Ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի. ԿԽՄԿ նախագահ

Աննա Կոստանյան 17.11.2020 - 12:34
17.11.2020 - 12:34 դիտում

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ իր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ ղարաբաղյան հակամարտության կողմերն արդեն փոխանակել են 200 դի։

Ինչպես նշել է Մաուրերը ՌԻԱ Նովոստի ի հետ զրույցում, կազմակերպությունը շարունակելու է ուժեր գործադրել այդ ուղղությամբ։

Մաուրերի խոսքով՝ ԿԽՄԿ-ի գործունեությունում առաջնահերթությունը տրվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տեղափոխության ու դիերի դուրսբերման հարցերում օգնության տրամադրմանը, ինչպես նաև գերիներին ացելելուն՝ հնարավոր բանակցություններին ու փոխանակմանը նախապատրաստվելու համար։

«Ինչ վերաբերում է դիերի դուրսբերմանը, ապա ուրախ եմ հաղորդել, որ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի ներկայությամբ կողմերն սկսել են դիերի դուրսբերումն ու փոխանակումը։ Իմ ստացած վերջին տեղեկություններով՝ կողմերն արդեն փոխանակել են 200 դի։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել», – ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ