Ղազախստանում գրանցել են նախագահական ընտրությունների երկրորդ թեկնածուին

15.10.2022 - 18:20 դիտում

Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տնտեսագետ Մեյրամ Կաժիկենին գրանցել է որպես նոյեմբերի 20-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածու:

Կաժիկենի թեկնածությունն առաջադրել է Ղազախստանի արհմիությունների «Ամանաթ» միությունը:

Կաժիկենը նախագահի պաշտոնի համար պայքարում երկրորդ թեկնածուն է: Մինչ այս պահը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր միայն գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ