Ղազախստանը 6 անգամ ավելացրել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով․ Reuters

22.04.2023 - 14:57 դիտում

Ղազախստանը 6 անգամ ավելացրել է նավթի արտահանումը Ադրբեջանի տարածքով՝ հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Նշվում է, որ Կասպից ծովի Ակտաու նավահանգստից Բաքու նավթի մատակարարումը Ռուսաստանը շրջանցող հիմնական երթուղին է: Մատակարարումները հունվար-մարտ ամիսներին հասել են 163,4 հազար տոննայի՝ նախորդ տարվա 28,9 հազար տոննայի փոխարեն:

«Կազմորտրանսֆլոտ» պետական բեռնափոխադրող ընկերությունից հայտնել են, որ այս տարվա առաջին եռամսյակում ևս 104 հազար տոննա նավթ է արտահանվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Բացի դրանից՝ երկիրն ամսական ավելի քան 80 հազար տոննա նավթ է մատակարարում Չինաստան՝ չօգտագործելով ռուսական ենթակառուցվածքը։

Reuters-ի տվյալով՝ 2022 թվականին ղազախական նավթի արտահանումը Ռուսաստանը շրջանցող երթուղիներով հասել է 1,8 միլիոն տոննայի, ինչը 638 հազար տոննայով ավելի է, քան 2021 թվականին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ