Ձյուն, մերկասառույց, մառախուղ ՀՀ ճանապարհներին․ Լարսը բաց է

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 09:06
14.03.2021 - 09:06 դիտում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար):

Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են:

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան քաղաքների ավտոճանապահներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 521 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ