Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Մագնուս Կառլսենի կողմից անցկացվող մրցաշարում

Աստղիկ Խաչատրյան 14.03.2021 - 09:52
14.03.2021 - 09:52 դիտում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը այս օրերին մասնակցում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի կողմից անցկացվող առցանց մրցաշարում:

Հայ գրոսմայստերն առաջին տուրում չնայած սպիտակներով պարտվեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին, սակայն հետո հայթանակ տարավ ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչու, Սերգեյ Կարյակինի, արգենտինացի Ալան Պիչոտի նկատմամբ, ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ և վաստակած 3,5 միավորով այժմ Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Աղյուսակը գլխավորում է նիդեռլանդցի Անիշ Գիրին, ով ունի 4,5 միավոր:

Այսօր կկայանան 6-10-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանը կհանդիպի Վեսլի Սոյի (2,5), Անիշ Գիրիի (4,5), Դանիլ Դուբովի (3), Հիկարու Նակամուրայի (3) և Յորդեն Վան Ֆորեստի (2) հետ:

Նշենք, որ սույն մրցաշարին մասնակցում են 15 շախմատիստ: Նրանք նախնական փուլում կպայքարեն փլեյ-օֆֆի 8 ուղեգրերի համար: Այնուհետև կանցկացվեն քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ և եզրափակիչ մրցամարտեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ