ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Այս մասին 1lurer.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ.-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- հաստատեցին կոմիտեից:
