Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 13.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Աստղիկ Խաչատրյան 30.07.2021 - 07:58
30.07.2021 - 07:58 դիտում

Հուլիսի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 4.3 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5 հա, Եղվարդ քաղաքում՝ 2000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 1․5 հա։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 13.7 հա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ