Հրշեջները մեկուսացրել են ավտոմեքենայի հրդեհը

23.10.2022 - 13:19 դիտում

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ