Հրդեհ Վանթյան փողոցում՝ պահեստային տարածքում

Աննա Կոստանյան 11.12.2024 - 10:08
11.12.2024 - 10:08 դիտում

Դեկտեմբերի 10-ին` ժամը 22։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վանթյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 11-ին, ժամը 00։29-ին, մարվել՝ 00։44-ին։ 200 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և փայտ (1 խմ)։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ