Հրդեհ Սարի թաղում՝ խոտածածկ տարածքում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

29.07.2025 - 12:37 դիտում

Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

ՆԳՆ-ից 1lurer.am-ին տեղեկացրին, որ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ