Հրդեհ Շիրակի մարզում

Աննա Կոստանյան 3.10.2020 - 12:36
3.10.2020 - 12:36 դիտում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:24-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մարաքին կից, այրվում է պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:35-ին, մարվել՝ 20:48-ին: Այրվել է մոտ 400 հակ պահեստավորված անասնակեր։

0 մեկնաբանություն
3

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ