Հրդեհ Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում

Աննա Կոստանյան 1.09.2022 - 18:04
1.09.2022 - 18:04 դիտում

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11։47-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մոտակա սարում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաբակ և Ներքին Շորժա գյուղերի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 15:02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ