Հրդեհ` Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի պահեստում

Աննա Կոստանյան 9.02.2023 - 10:26
9.02.2023 - 10:26 դիտում

Փետրվարի 9-ին` ժամը 05։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի կարի արտադրամասի բամբակի պահեստում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։15-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ