Հրդեհ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում

Աննա Կոստանյան 13.07.2022 - 10:00
13.07.2022 - 10:00 դիտում

Հուլիսի 12-ին, ժամը 19։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում՝ «Հայփոստ»-ի բաժանմունքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 10-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:53-ին, մարվել՝ 20:10-ին: Այրվել են մոտ 500 կգ կուտակած անասնակեր, մոտ 200 կգ ծղոտ և ջերմահարվել տան տանիքի փայտե կառուցատարրերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ