Հրդեհ Գյումրիում

Աննա Կոստանյան 1.11.2022 - 15:05
1.11.2022 - 15:05 դիտում

Նոյեմբերի 1-ին, ժամը 07:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Աճեմյան փողոցում՝ հրաձգարանի տանիքից նկատվում է ծուխ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հանեսօղլյան փողոցի թիվ 6/2 հասցեում՝ «Գյումրու քաղաքային մանկապատանեկան հրաձգության մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մասնաշենքի հանդերձարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:38-ին, մարվել՝ 10։21-ին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ