Հրդեհ Բյուրեղավանի գործարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ

Աննա Կոստանյան 25.09.2025 - 17:30
25.09.2025 - 17:30 դիտում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15։53-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի գործարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով պահեստային հատվածում այրվում են արկղեր և տարաներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ