Հրդեհ Բերդավան գյուղում

15.11.2025 - 20:37 դիտում

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 15։38-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 35-րդ փողոցի վերջնամասում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։17-ին, մարվել՝ 17։38-ին։ Այրվել է տունը (մոտ 120 քմ): Կանխվել է հրդեհի տարածումը մոտակա տներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ