Հրազենի գործադրմամբ միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ մեկ անձ ձերբակալվել է

27.09.2025 - 21:09 դիտում

Ներքին գործերի նախարարությունից 1lurer.am-ին հայտնել է, որ հրազենի գործադրմամբ միջադեպի ահազանգ է ստացվել:

«Նախնական տվյալներով՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանություն է եղել: Կա ձերբակալված անձ:

Հանգամանքները պարզվում են»,-նշել են նախարարությունից:

1lurer.am-ին հայտնի է դարձել նաև, որ ձերբակալվածը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ