Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը

Աննա Կոստանյան 8.01.2024 - 17:09
8.01.2024 - 17:09 դիտում

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել բանակցությունների միջոցով դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում։

«Ցավոք, գրեթե երկու տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմից հետո չի հաջողվում մտքերում և սրտերում տեղ գտնել այդքան ցանկալի խաղաղության համար՝ չնայած բազմաթիվ զոհերին ու ավերածություններին:

Մենք չենք կարող թույլ տալ, որ այս հակամարտությունը ձգձգվի՝ վնասելով միլիոնավոր մարդկանց, պետք է վերջ տանք շարունակվող ողբերգությանը բանակցությունների միջոցով՝ հարգելով միջազգային իրավունքը»,- ասել է հովվապետը՝ դիմելով Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագետներին:

Նա նաև մտահոգություն է հայտնել Հարավային Կովկասում տիրող լարվածության, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախումների կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին հասնել խաղաղության պայմանագրի կնքման։ Ֆրանցիսկոսը նաև կարևորել է տեղահանվածների վերադարձի իրավունքների պահպանումն ու հարգանքը պաշտամունքի վայրերի նկատմամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ