Հռոմի պապը կոչ է արել հումանիտար միջանցք ապահովել Գազայի հատվածից

Աստղիկ Խաչատրյան 15.10.2023 - 17:17
15.10.2023 - 17:17 դիտում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ազատ արձակել պատանդներին և հումանիտար միջանցք ապահովել Գազայի հատվածից՝ նաև առաջարկելով հավատացյալներին երեքշաբթի աղոթել Սուրբ հողի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես շարունակում եմ մեծ ցավով հետևել Իսրայելի և Պաղեստինի միջև իրադարձություններին։ Կրկին կոչ եմ անում ազատ արձակել պատանդներին և վճռականորեն խնդրում եմ, որ երեխաները, հիվանդները, ծերերը, կանայք և բոլոր քաղաքացիական անձինք հակամարտության զոհ չդառնան»,- հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական քարոզից հետո:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ