«Հպարտություն է հայրենիքին ծառայելը». 2021 թ. զորակոչը Գյումրիում

Հրաչ Սահակյան 1.03.2021 - 16:12
1.03.2021 - 16:12 դիտում

ՀՀ-ում 2021 փետրվարի 8-ից մեկնարկել է Պաշտպանության բանակի 2021 թվականի ձմեռային զորակոչը: Զինակոչիկները անցնում են բուժզննման անհրաժեշտ ընթացակարգերը, հետո վիճակահանության միջոցով ընտրում այն զորամասերը, որտեղ պետք է անցկացնեն հետագա զինվորական ծառայությունը: Գյումրուց այսօր մեկնող հայորդիները պատրաստ են պատվով ծառայելու ՀՀ զինված ուժերում: Արտյոմն ըմբշամարտիկ է, Մենուան՝ մեդիաոլորտից. երկուսի նպատակն էլ մեկն է՝ սկզբում տալ պարտքը հայրենիքին ու հետո պատվով վերադառնալ հոգեհարազատ ոլորտ՝ ծառայությունը շարունակելու իրենց ընտրած մասնագիտական դաշտում: Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: Մեր եղբայրները Մուրացանի այս տողերի իմաստը քաջ գիտակցելով են մեկնում մի բուռ մնացած Հայաստանին ծառայելու:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ