Հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները կօգնեն կարգավորել ԼՂ հակամարտությունը․ Վլադիմիր Պուտին

Հրաչ Սահակյան 22.10.2020 - 21:51
22.10.2020 - 21:51 դիտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կօգնի կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին նա հայտարարել է «Վալդայ» ակումբի նիստի ընթացքում, փոխանցում է ТАСС-ը։

«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հերթական անգամ եկել էին Մոսկվա: Ամսի 23-ին նրանք հանդիպելու են Վաշինգտոնում։ Ես հուսով եմ, որ մեր ամերիկացի գործընկերները մեզ հետ միասնաբար կգործեն, կօգնեն կարգավորել հակամարտությունը։ Սպասենք լավագույնին», – ասել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է Պուտինը, Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ հանցագործություններով: Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ չի կարող հավերժ շարունակվել այն իրավիճակը, երբ Ադրբեջանի կորցրել է իր տարածքի զգալի մասը։

 

Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ