Հուշատախտակ Մոշչունում՝ ի հիշատակ ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի

Աննա Կոստանյան 19.03.2024 - 15:53
19.03.2024 - 15:53 դիտում

Մարտի 16-ին Ուկրաինայի Կիեւի շրջանի Մոշչուն քաղաքի եկեղեցու տարածքում բացվել է հուշատախտակ՝ նվիրված ռուս-ուկրաինական պատերազմի զոհերի հիշատակին:Այն կլինի յուրատեսակ աղոթքի հուշահամալիր։Հայազգի բարերար, հովանավոր Հովհաննես Սմոյանն անձամբ է ցանկություն հայտնել տեղադրել հուշատախտակ՝ ի հիշատակ մարտի դաշտում նահատակված զինվորների։
Վերջիններիս հիշատակը հարգելու և հուշատախտակը բացելու արարողությանը ներկա էին զոհված զինծառայողների հարազատները, զինակից եղբայրները, Ազգային գվարդիայի և պետական զինվորական ծառայության, մշակույթի, կրթության, ավագների և համայնքի ներկայացուցիչներ, գեներալներ, գնդապետներ, Մոշչունի քաղաքապետը։
Ուկրաինայի ազգային գվարդիայի հոգեւորականներն ու տեղի հոգևորականները աղոթք են կատարել մարտի դաշտում ընկած զինվորների հավերժ հիշատակի համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ