Հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ

21.01.2024 - 19:10 դիտում

Երևան քաղաքում`

Հունվարի 21-ի ուշ երեկոյան, 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ, 23-ին 24-ի գիշերը՝ ձյուն։ Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 21-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ