Հունվարի 1-ից քաղաքացիները հանրային սննդի վայրեր կարող են մուտք գործել միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու դեպքում. նախագիծ

Աստղիկ Խաչատրյան 29.11.2021 - 13:30
29.11.2021 - 13:30 դիտում

Հունվարի 1-ից նախատեսվում են կորոնավիրուսի կանխարգելմանը նպաստող միջոցառումներ։ Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հարցը ոչ միայն քննարկվում է, այլև նախագծի տեսք ունի։

«Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքում կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացրած լինելու դեպքում։

Սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց մենք նժարի վրա ենք դնում հանրային առողջապահական հարցերը և կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- ասաց Ավանեսյանը։

Ավանեսյանը նշեց, որ ակտիվորեն տարվում է պատվաստումները խթանող քաղաքականություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ