Գիշերը Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևն ու աննախադեպ քանակի կարկուտը լուրջ վնասներ են հասցրել ինչպես Գյումրիում, այնպես էլ մարզի մի շարք գյուղական բնակավայրերում։ Բնական աղետի հետևանքով հեղեղվել են փողոցներ, վնասվել տներ, ոչնչացվել գյուղատնտեսական մշակաբույսեր, իսկ որոշ ընտանիքներ գիշերն անցկացրել են սեփական տներում ՝ անվտանգության համար պայքարելով։
