Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Աստղիկ Խաչատրյան 13.06.2021 - 13:50
13.06.2021 - 13:50 դիտում

Հանրապետության տարածքում`

Հունիսի 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ