Հունիսին գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար

Աստղիկ Խաչատրյան 22.07.2021 - 11:53
22.07.2021 - 11:53 դիտում

«Մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես մենք ունենք վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»,- Կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Որպես հավելում՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար:

«Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից, 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ