Կառավարությունը 8.9 մլրդ դրամ հատկացրեց 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու նպատակով

Աստղիկ Խաչատրյան 22.07.2021 - 12:06
22.07.2021 - 12:06 դիտում

ՀՀ Կառավարությունը 8.9 մլրդ դրամ հատկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 50.7 կմ ճանապարհ հիմնանորոգելու համար: Այդ ճանապարհներից 44.9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1.7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4.15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:
Միջպետական նշանակության ճանապարհներից հիմնանորոգվելու են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհը, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհը և Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհը:

«Ընդհանուր առմամբ ճանապարհաշինությունը մեզ համար կարևոր ուղղություն է, ուզում եմ ընդգծել՝ այստեղ թիրախային նպատակի միջանկյալ առումով հասել ենք. խոսքը ճանապարհների որակի մասին է: Ճանապարհների որակի մեջ ունենք տեսանելի առաջընթաց, բայց դեռ չենք հասել այն նպատակին, որի մասին խոսել ենք 2018 թ., ճանապարհների որակի բոլորովին նոր ստանդարտի հասնելու մասին է խոսքը»,- ասաց Փաշինյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ