Հունգարիան և Սերբիան նավթամուղ կկառուցեն ռուսական նավթը Սերբիա մատակարարելու համար

22.04.2023 - 13:03 դիտում

Հունգարիան և Սերբիան մտադիր են համաձայնագիր ստորագրել նավթամուղի կառուցման մասին, որով ռուսական նավթը «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիայի տարածքով կմատակարարվի Սերբիա:

Այս մասին Բուդապեշտում Սերբիայի հանքարդյունաբերության և էներգետիկայի նախարար Դուբրավկա Նեգրեի հետ բանակցություններից հետո հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:

Նրա խոսքով՝ նավթամուղը կկառուցվի հունգարական Ալդո քաղաքի և սերբական Նովի Սադի միջև։ «Բանակցությունները MOL և Transnafta ընկերությունների միջև շարունակվում են: Պայմանագիրը կարող է ստորագրվել հունիսին նախատեսված գագաթնաժողովում»,- հավելել է Սիյարտոն:

Հիշեցնենք, որ Եվրամիության պատժամիջոցները չեն վերաբերում «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումներին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ