Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

Հրաչ Սահակյան 30.10.2020 - 20:59
30.10.2020 - 20:59 դիտում

Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ TRTHaber լրատվական կայքի, փլուզված շինությունների թվում է եղել նաև Բալկանների ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը փլուզվել է մասնակի:

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ