Հուլիսի 3-ը ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է

3.07.2022 - 11:44 դիտում
Հուլիսի 3-ը ճանապարհային ոստիկանության ծառայողի մասնագիտական օրն է:
ՆԳ նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից, շնորհավորում եմ ճանապարհային ոստիկանության բոլոր ծառայողներին, ովքեր գիշեր ու զօր ճանապարհապարեկային ծառայություն են իրականացնում Հանրապետության ամբողջ տարածքում:
Ճանապարհային ոստիկանությունն ունի նպատակային հստակ ուղենիշ. Կանխել պատահարները, նվազագույնի հասցնել դեպքերը, պատշաճ ապահովել հասարակական կարգը, ամրապնդել օրենքի գերակայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը ՆԳ նախարարության այն ստորաբաժանումն է, որն ուղղակիորեն ամեն օր առնչվում է քաղաքացու հետ և որոնց աշխատանքը բաց է ու թափանցիկ: Այդ իսկ պատճառով նրանք ամենաշատն են թիրախավորվում հանրության կողմից:
Խնդիրներ ևս կան, սակայն, վստահեցնում եմ, որ մեր ամենօրյա պահանջները միտված են այդ խնդրների լուծմանը և ծառայության անվերապահ ու լիարժեք իրականացմանը:
Շնորհակալ եմ ՃՈ համակարգի այն ծառայողներին, որոնք ամենօրյա ռեժիմով կարգավորում են մայրաքաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը, դպրոցամերձ խաչմերուկները, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածները: Այն ծառայողներին եմ շնորհակալ, որոնց համար աշխատանքը առաքելություն է և նվիրում, համազգեստը`պատիվ:
Այսուհետ էլ կանենք հնարավորը՝ Ոստիկանություն-հասարակություն կապի և ոստիկանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ:
Հարգանքով՝ ԱՀ ՆԳ նախարար ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ