Հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը Արթիկի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար

Աստղիկ Խաչատրյան 26.07.2021 - 11:33
26.07.2021 - 11:33 դիտում

Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ-ն:

Հիմնանորոգմամբ պայմանավորված՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ը Արթիկ քաղաքի Ղարիբջանյան փողոցի 300 մ հատվածը փակ կլինի երթևեկության համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ