Հուլիսի 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

9.07.2023 - 17:25 դիտում
Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում հուլիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ