Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անցումը բաց է. Արաղչի

Աննա Կոստանյան 17.04.2026 - 17:50
17.04.2026 - 17:50 դիտում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Իքսի իր էջում տեղեկացրել է Հորմուզի նեղուցի բացման մասին:

«Լիբանանում հրադադարի ռեժիմի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է ամբողջովին բաց՝ հրադադարի ռեժիմի մնացած ժամանակահատվածի համար համաձայնեցված երթուղով: Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների և ծովային տրանսպորտի կազմակերպությունը»,- գրված է հաղորդագրությունում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ