Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից. ՆԳՆ հայտարարությունը

Աննա Կոստանյան 21.09.2023 - 17:55
21.09.2023 - 17:55 դիտում

Վերջին օրերին մայրաքաղաքում անցկացվող ակցիաների ժամանակ արձանագրվում են մասնակիցների կողմից տարբեր խախտումներ։ Այդ մասին ասված է ՆԳՆ Ֆեյսբուքի էջում։

«Հորդորում ենք զերծ մնալ հակաօրինական արարքներից, չոտնահարել այլոց իրավունքները։

ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում և շարունակելու է իրականացնել հասարակական կարգի պահմանմանն ու հասարակական անվտանգությանն ապահովմանն ուղղված միջոցառումներ։

Հակաօրինական արարքներ թույլ տված բոլոր անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքն ու չոտնահարել այլոց իրավունքները»,- նշված է գրառման մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ