Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի բռնցքամարտիկին և մտավ հաջորդ փուլ

Աստղիկ Խաչատրյան 30.10.2021 - 22:49
30.10.2021 - 22:49 դիտում

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության առաջին մենամարտում հաղթեց մրցակցին և դուրս եկավ հաջորդ փուլ:

Այսօր մեր 63,5 կգ քաշային մարզիկը 1/16 եզրափակիչում հանդիպեց Ադրբեջանը ներկայացնող Մալիկ Հասանովի հետ։ Անզիջում պայքարում 3:1 հաշվով հաղթեց մեր բռնցքամարտիկը:

Հաջորդ` 1/8 եզրափակիչում, նա կմրցի իտալացի Ջանլուիջի Մալանգայի հետ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ