Հողաշերտի փլվածք Բերդ քաղաքում. տուժածը մահացել է

Աննա Կոստանյան 20.01.2023 - 17:43
20.01.2023 - 17:43 դիտում

Հունվարի 20-ին՝ ժամը 14:13-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի Մաշտոցի 15 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ջրագծի անցկացման ժամանակ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք․ մոտ 3 խմ հողազանգվածը լցվել է ջրագծի համար փորված փոսում (մոտ 2․5 մ) գտնվող Վ․ Հ․-ի (ծնված 1960 թ․) վրա:

Փրկարարները քաղաքացի Վ․ Հ․-ին դուրս են բերել հողաշերտի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ