Հոբելյան` առանց հոբելյարի. Կոլյա Մկրտչյան

Lուսինե Պողոսյան 9.08.2021 - 18:40
9.08.2021 - 18:40 դիտում

2001թ. օգոստոսի 8-ին գյումրեցի Գեւորգ եւ Լուսինե Մկրտչյանների ընտանիքում էր ծնվել Արցախյան պատերազմի հերոս Կոլյա Մկրտչյանը: Աշխույժ, աչքի ընկնող, խելացի, կամային, համեստ, աշխատասեր ու խոսքի տեր տղա էր Կոլյան:Պատահական չէր, որ Կոլյան դպրոց հաճախել էր 5 տարեկանից, դեռ փոքրուց աչքի էր ընկել իր մաթեմատիկական գիտելիքներով եւ տրամաբանությամբ: Ապա ընդունվել էր ՀԱՊՀ «Էլեկտրոնիկայի» բաժինը, 2019թ. դեկտեմբերին բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ զորակոչվել էր բանակ: Հանդիսավոր երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին ու մինչեւ վերջ հավատարիմ մնացել այդ երդմանը:
Կոլյա Մկրտչյանն իր ապրած 19 տարիների ընթացքում հասցրել էր շատ բան անել՝ կրթվել, աշխատել, սիրահարվել, բանակ զորակոչվել եւ անմահանալ հանուն հայրենիքի: Օգոստոսի 8 -ին Գյումրու աճեմյանական թատրոնում նշվեց Կոլյա Մկրտչյանի 20-ամյա հոբելյանը, առանց հոբելյարի: Սակայն հերոսի ներկայությունը դահլիճում էր. Կոլյա Մկրտչյան հերոսի մասին պատմող ֆիլմն էր :

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ