Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ առնետները կերել են մոտ 200 կգ կանեփ

Աստղիկ Խաչատրյան 24.11.2022 - 20:58
24.11.2022 - 20:58 դիտում

Հնդկաստանի ոստիկանությունը պնդում է, որ առնետները կերել են մոտ 200 կգ կանեփ, որը պահվել է ոստիկանական բաժանմունքներում՝ թմրանյութերի վաճառքով զբաղվողներից առգրավվելուց հետո:

Ուտար Պրադեշ նահանգի դատարանին ասվել է, որ առնետները, ըստ երևույթին, կերել են թմրանյութերի ամբողջ խմբաքանակը, գրում է Daily Mail-ը:

«Առնետները մանր կենդանիներ են, և նրանք չեն վախենում ոստիկանությունից։ Դժվար է թմրանյութը պաշտպանել դրանցից»,- BBC News-ի փոխանցմամբ՝ ասել է դատավորը:

Նա նաև առաջարկել է, որ առգրավված թմրանյութերը «անվախ առնետներից» պաշտպանելու համար վաճառել լաբորատորիաներին և դեղամիջոցներ արտադրողներին, իսկ հասույթն էլ փոխանցել կառավարությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ