Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների և կայծակի զոհ է դարձել 36 մարդ

24.09.2022 - 23:32 դիտում

Վերջին օրերին տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների և կայծակի հարվածների զոհ է դարձել Հնդկաստանի հյուսիսի 36 բնակիչ:

Ինչպես հաղորդում են տեղական իշխանությունները, հյուսիսային Ութար Փրադեշ նահանգում չդադարող անձրևների պատճառով տների փլուզման հետևանքով 24 մարդ է մահացել:

Նույն նահանգում կայծակի հարվածի հետևանքով մեկ օրում մահացել է 12 մարդ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ