ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, կից ներկայացնելով, որ այսօր հյուրընկալել են պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների:
«Այսօր հյուրընկալել էինք պատերազմում վիրավորված զինծառայողների, կամավորների:
Անկեղծ զրույց ունեցանք, խոսեցինք խնդիրներից, որոնք արձանագրվեցին։
Պատերազմում վիրավորված զինծառայողների և կամավորների հետ այս հանդիպումները մեր հարկի տակ պարբերական կլինեն»,- գրել է նա: