Հյուսիս-հարավ միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման աշխատանքներ

Աննա Կոստանյան 8.05.2026 - 12:42
8.05.2026 - 12:42 դիտում

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածի շուրջ 450 մ երկարությամբ թունելում իրականացվում են ջրահեռացման և ջրամեկուսացման տարրերի մոնտաժման աշխատանքները։ Այն ավարտելուց հետո կմեկնարկեն թունելի երեսարկի պատերի բետոնացման աշխատանքները։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Շինարարությունը շարունակվում է Քաջարան-Ագարակ հատվածում առկա մյուս թունելում նույնպես։ Ակտիվ ընթացքի մեջ են ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, կամուրջների, փոխհատումների և այլն կառուցման աշխատանքները։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ