ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները համատեղ հայտարարություն են ստորագրել

Աննա Կոստանյան 8.04.2021 - 17:05
8.04.2021 - 17:05 դիտում

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության զարգացման մտադրությունների վերաբերյալ, որն ուղղված է դատախազների որակավորման բարձրացմանը և բազմաթիվ ուղղություններով գործընկերության ամրապնդմանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ